4683 դիտում
18:43 28-06-2017
Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին:
Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող ընդեղեն, որոնց հատիկների մեջ առանձին-առանձին թաքցված էին մոտ 1355 գ կշռով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով զանգված:
Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ ընդեղենները պետք է ՀՀ-ից փոստային ծառայության միջոցով ուղարկեր Կանադա՝ ոմն Հոսսեին Ա.-ի ուղղորդմամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հոսսեին Ա.-ի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10099 դիտում
22:12 05-04-2017
Առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ՝ Ֆրանսիայից առաքված ծանրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
898 դիտում
12:46 30-06-2023
Բրազիլիայի քաղաքացին փորձել է Հայաստան տեղափոխել «կոկաին» տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ․ ՊԵԿ
Այս բաժնից
562 դիտում
21:43 17-05-2024
Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
484 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին