slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը նպատակ է հետապնդել պատժելու նրանց. ՄԻՊ
211652_close_icon

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը նպատակ է հետապնդել պատժելու նրանց. ՄԻՊ

views-count1985 դիտում article-date 17:12 28-06-2017
«Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, դա միանշանակ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Դիտարկմանը, թե հուլիսյան դեպքերից հետո լրագրողնեի աշխատանքը խոչընդոտելու պատճառով ոչ ոք չի ենթարվել համապատասխան պատժի, իսկ ՄԻՊ-ը միայն հաղորդագրություներով է բավարարվում, Արման Թաթոյանն արձագանքեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ ավելի մանրամասն հետևել, թե մենք ինչ ենք անում: Ամենևին էլ հաղորդագրություններով չենք բավարարվում: Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, միանշանակ է: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ, կարծում եմ, շատ խիստ գնահատականներ կան, և իմ արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին: Այնտեղ հետևությունն այսպիսին է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտը նպատակ է հետապնդել պատժելու նրանց, որովհետև բռնություները շարունակվել են այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրել է իր աշխատանքը»: Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել 2015թ. Բաղրամյան պողոտայում և 2016թ. Սարի թաղում, և մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։ Հիշեցնենք նաև, որ հուլիսյան դեպքերից հետո լրագրողների դեմ կիրառված բռնություններին անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր