Երևանում մոտոցիկլավարը, նայելով «գիշերային թիթեռնիկներին», բախվել է Mercedes-ին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 27-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20: 00-ի սահմաններում Բագրատունյաց  պողոտայում՝  ժողովրդին  հայտնի գիշերային թիթեռնիկների հավաքատեղիի մոտ (Ծերեթելի խաչմերուկ) մոտոցիկլը բախվել է  Mercedes  մակնիշի 35 AT 146 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն մոտոցիկլը կողաշրջվել է,  իսկ Mercedes-ի հետևի ապակին կոտրվել:
 Օպերատիվորեն ժամանել են Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 
Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ պատճառը եղել է այն, որ մոտոցիկլավարը առաջ ընթանալիս՝ լսել է ինչ-որ աղջիկների ձայներ, ովքեր գոռացել են. «Մռութ մոտոցիկլավարը, մռութ մոտոցիկլավարը» և, հավանաբար,  վարողը մտածել է, թե գիշերային  թիթեռնիկները իրեն են կանչում, շեղվել է ու ողջագուրվել Mercedes-ին: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                        
            


