211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավարին

views-count10301 դիտում article-date 22:51 27-06-2017
Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավար Լարս Հենզելին: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց անցյալ տարեվերջին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի հիմնումից հետո Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Հյուրի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:

Նմանատիպ նյութեր