Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը. Նարեկ Սարգսյան
««Հին Երևան» ծրագիրը դժվարությամբ, բայց առաջ է շարժվում»: 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Ներդրողները սկսել են աշխատանքները: Նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը պատրաստել է: Պարզապես մեկ ամիս ուշացավ, նախագիծը փոխվեց: Մոտ ժամանակներս՝ մեկ ամսից, Տերյան փողոցի կառուցման հատվածը կմեկնարկի: Տարվա երկրորդ կեսին արդյունքները ավելի տեսանելի կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ «Հին Երևան» նախագիծը շուտով վերջնականապես կհաստատվի:
Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց նաև, որ Արամ Մանուկյանի շենքն, անպայման, պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը: