3320 դիտում
15:56 27-06-2017
Եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ ներկայացրեք, և ձեր նշած մարդիկ կկալանավորվեն. ՊԵԿ նախագահ
«Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով՝ ինչ նկատի ունեք։ Եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ ներկայացրեք, և ձեր նշած մարդիկ կկալանավորվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե «մանր ձկներն» են պատասխանատվության ենթարկվում, իսկ խոշորները չեն պատժվում։
Վարդան Հարությունյանն անդրադարձավ նաև «Քեթրին գրուպում» իրականացվող հարկային ստուգումներին. ««Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է, և եթե առաջանա խնդիր, բնական է՝ կլինեն ստուգումներ, ինչպես այլ տնտեսավարող սուբյեկտներում»:
Նա վստահեցրեց, որ այլ խոշոր սուբյեկտներում ևս ստուգումներ իրականացվել են, բայց հարկային գաղտնիքից ելնելով՝ չի հրապարակի անուններ։ Ըստ նրա՝ եղել են խախտումներ, որոնք շտկվել են, տնտեսվարողներ կան, որոնք տուգանք են վճարել։
Վարդան Հարությունը վստահեցրեց, որ ստվերի, արտոնությունների դեմ պայքարում են, սահմանն ազատականացված է, ներկրումների հետ կապված խնդիրներ չկան։ Անդրադառնալով հարցին, թե քանի՞ ընկերություն է շաքարավազ ներկրում, ՊԵԿ նախագահը նշեց՝ 20։
Հետևող հարցին՝ եթե ներկրողների թիվն ավելացել է, ապա ինչո՞ւ շաքարավազի շուկայում գնանկում չկա՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Որովհետև հարկերը բարձրացել են»։
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
10:49 17-06-2024
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, ճիշտը ներկայացրեք. Ավինյան
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր