Ջրվեժ գյուղի սկզբնամասում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝  հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդգքար Կարապետյանը իր վարած  Mercedes մակնիշի 50 XN 100 համարանիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվալյր շրջվել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
  Դեպքի վայր են ժանանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


