211652_close_icon

Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ կա վիրավոր, որի կյանքի համար պայքարում են բժիշկները.aravot.am

views-count54096 դիտում article-date 07:57 26-06-2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց․ անցորդներից մի քանիսը լսել են կրակոցների ձայներ, տեսել գետնին ընկած փամփուշտներ։ Կա վիրավոր․ ականատեսներից մեկի պատմելով, կրակոցներից հետո, մի ավտոմեքենա, խախտելով երթևեկության կանոնները, կայծակնային արագության հեռացել է, ամենայն հավանականությամբ հիվանդանոց է տեղափոխել վիրավորին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քիչ առաջ հրազենային վիրավորում ստացած մի երիտասարդ ինքնակամ դիմել է հիվանդանոց։ Վերջինս եկել է իր ոտքով, այնպիսի տպավորություն է եղել՝ կարծես նա հիվանդատես է, սակայն պարզվել է, որ 1981 թվականին ծնված Հակոբյան Գեորգին հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում։ Նա հիվանդանոց է դիմել 23․15-ին, նրան այս պահին վիրահատում են; Վիճակը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, ծանր է։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/06/26/893770/

Նմանատիպ նյութեր