211652_close_icon
views-count6623 դիտում article-date 10:33 24-06-2017

Աշխարհի 209 ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 195-րդն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը: Ամենաթանկ հաճույքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Հոնկոնգը և Տոկիոն: Տասնյակում տեղ են գտել նաև Ցյուրիխը, Սինգապուրը, Սեուլը, Ժնևը, Շանհայը, Նյու Յորքն ու Բեռնը: Ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Մոսկվան 14-րդ տեղում է, Դուբայը՝ 20-րդ, Լոնդոնը՝ 30-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 36-րդ, Ստամբուլը՝ 142-րդ, Կիևը՝ 163-րդ, Բաքուն՝ 182-րդ, Երևանը՝ 195-րդ, Թբիլիսին 204-րդ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր