Ինչպե՞ս է 163 հեռկտար հողատարածքը հայտնվել Սպայկայի տնօրինության տակ. Հարցում Տարոն Մարգարյանին
«ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել.
Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին:
Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով:
Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում:
Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞ 163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ:
[b]Հարգանքով՝
Արայիկ Հարությունյան
«ԵԼՔ» խմբակցության անդամ [/b]