Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քիչ առաջ հաղթեց լեհ Մաթյոս Թոմաս Պոլսկիին և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Եվրոպայի չեմպիոնի համար մեր բռնցքամարտիկը վաղը կմրցի անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ: