Արա Բաբլոյանը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: