3125 դիտում
14:42 23-06-2017
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 100.000 եվրո է նվիրաբերվել սիրիաբնակ հայերին
Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած աղետալի պայմաններին՝ այնտեղ շարունակում են հազարավոր հայեր ապրել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում թե նրանց, թե հայրենադարձ սիրիահայերին: Հունիսի 20-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հանձնախումբը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրոյին համարժեք գումար է նվիրաբերել: Գումարի նվիրատվությունն իրականացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջոցով:
2012-ից 2016 թվականներին սիրիահայության աջակցության նպատակով Հիմնադրամ հանգանակած ընդհանուր գումարը կազմել է մոտ 396 միլիոն դրամ: Հասույթի գերակշիռ մասը ձևավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան շրջանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի հանձնախմբերի` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակում հավաքագրված գումարներից:
Հայաստանում հանգանակություններն ուղղվել են բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը. սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նպատակով գործարկվել է չարթերային 2 չվերթ, փոխհատուցվել է 120 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, 39 սիրիահայի սրտի վիրահատության գումարը, 19 ընտանիքի բուժման ծախսերը:
Սիրիայում հանգանակությունների միջոցով փոխհատուցվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձը, ինչի շնորհիվ վարժարանները պատերազմական ծանրագույն պայմաններում շարունակում են մինչ օրս աշխատել:
Ըստ իրավիճակի անհրաժեշտության՝ սիրիաբնակ հայերի համար կատարվել են մի շարք այլ օժանդակ ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
51495 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին