9901 դիտում
23:14 22-06-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներով
ՄԱԿ-ում կիսում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ։
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։ Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք շփման գծում։դարձել են մարդկային զոհերի պատճառ։ Մենք կրկնում ենք կողմերին ուղղված նրանց կոչը՝ հետագա էսկալացիայից խուսափելու ու լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի դիտարկման մասին։
Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կողմերին կոչ անելով վերսկսել առարկայական, բարեխիղճ ու քաղաքական կամքով ամրապնդված բանակցություններ։ ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նման ջանքերը»։
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
10:05 25-11-2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
748 դիտում
20:58 21-07-2023
ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մեկ խախտում
Այս բաժնից
808 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
889 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
889 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet