Սիրիայում ներկայացվել է Հալեպի պատերազմի մասին պատմող հայուհու գիրքը
Սիրիայում ռուս լրագրողներին Հալեպի ահասարսուռ պատերազմի մասին իր գիրքն է ներկայացրել Լալ Մինասյան-Միսկարյանը, հաղորդում է Tass-ը։
Գիրքը վերնագրվել է «Սիրիական օրագիր»։
«Ես գրել եմ քաղաքում պատերազմի առաջին իսկ օրվանից ինձ շրջապատող իրականության մասին, աշխարհը պետք է իմանա այն անհավատալի ցավի մասին, որը տարել են սովորական սիրիացիները, երբ Հալեպ մտան ահաբեկիչները»,-ասել է Լ. Մինասյան-Միսկարյանը:
Մահը բառացիորեն երկու քայլի վրա է եղել գրքի հեղինակից, երբ մի անգամ ականն ընկել է Հալեպի հայկական թաղամասում գտնվող նրա բնակարանի վրա։
200 էջանոց գիրքը հրատարակվել է Լիբանանում՝ 700 օրինակով։ Նա նշել է, որ Հալեպի բնակիչները երախտապարտ են Սիրիայում ռուս զինվորականներին՝ քաղաքի ազատագրմանը ունեցած մեծ ավանդի համար, և հավելել է, որ հջորդ գիրքը պատմելու է իր քաղաքի վերականգնման մասին։