Ստամբուլի քաքաղային ավտոբուսում տղամարդը ծեծի է ենթարկել անծանոթ կնոջը, ում կարճ շորը դուր չի եկել նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլի Փենդիք շրջանում քաղաքային ավտոբուսում տղամարդը հարձակվել է անծանոթ աղջկա վրա:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` տղամարդուն դուր չի եկել կնոջ հագուստը: Նա ասել է, որ Ռամադանի ամսում կարճ շորտ կրելն ամոթալի է:
Նրան ձերբակալել են, սակայն առաջին ցուցմունքից հետո տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Բայց որոշ ժամանակ հետո ձերբակալման վերաբերյալ նոր օրդեր է ստորագրվել, և այժմ նա ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: