2964 դիտում
14:10 21-06-2017
Նախարար Կարայանը ԱՄՀ-ի պատվիրակությանն է ներկայացրել նոր ծրագրի տնտեսական հիմնական թիրախները և նպատակները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին։ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։ Վերջինս ներկայացրել Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները։
Նախարարն ընդգծել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ` «Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում և այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- ասել է Սուրեն Կարայանը։
Նախարարը ողջունել է նաև է Յուլիա Ուստյուգովային և համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։
Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները և նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։
Նմանատիպ նյութեր
6551 դիտում
15:40 15-09-2017
Սուրեն Կարայանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Կառավարության տնտեսական առաջնահերթությունները
823 դիտում
17:58 27-02-2024
Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակները
3259 դիտում
12:13 20-12-2017
Նախարար Սուրեն Կարայանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հիմնադրամի նոր ծրագիրը
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին