8394 դիտում
19:06 20-06-2017
Հանրային խորհրդը քննարկում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման 4 տարբերակները
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/895617/hanrayin-khorhrdum-qnnarkvecin-metropoliteni-ajapnyak.html]«Արմենպրեսը»[/url]:
«Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մետրոպոլիտենի կառուցման 4 տարբերակ է առաջարկել: «Հալաբյան-Աբելյան խաչմերուկում արդեն իսկ պատրաստ 2,5 կմ երկարությամբ ընթացքային թունել ունենք, լուծված են բոլոր կոմունիկացիաների հարցերը»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` կայարանի կառուցման համար 150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: «Մեր նախագծով նախատեսում ենք 320 մետր թունելներ կառուցել և 109 մետր կայարանային հատված, որին կհաջորդեն ևս 100 մետր ստորգետնյա էլեկտրակայանն ու սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
7970 դիտում
23:16 29-10-2019
Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը
1831 դիտում
16:03 28-04-2022
Գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Տիգրան Ավինյան
1948 դիտում
12:37 26-10-2022
Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2047 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան