211652_close_icon

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկել Հարավային Կորեա

views-count3465 դիտում article-date 16:25 20-06-2017
Միացյալ Նահանգները 2 միավոր գերձայնային B-1B ռմբակոծիչներ է ուղարկել Հարավային Կորեա, որոնք մասնակցելու են նշված երկրում անցկացվող զորավարժություններին, հաղորդում է Ronhap գործակալությունը։ Ռմբակոծիչներն ունակ են միջուկային մարտագլխիկ կրել։ Հարավկորեական կողմից զորավարժություններին ներգրավված են լինելու F-15K կործանիչներ։ Գործակալության տվյալներով՝ ամերիկյան ինքնաթիռները զորավարժանքներ կանցկացնեն Կանվոնդո նահանգում գտնվող Պխիլսոն պոլիգոնում։

Նմանատիպ նյութեր