15976 դիտում
22:23 19-06-2017
ԵԱՀԿ ՄԽ-ն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել խուսափել հետագա էսկալացիայից
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր նպատակն էր քննարկել կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում հետագա քայլերի վերաբերյալ՝ Մոսկվայում նախարարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպումից հետո, նաեւ քննարկել ընդհանուր իրավիճակը հակամարտության գոտում։ Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Ստեպանովի, Ստեֆան Վիսկոնտիի ու Ռիչարդ Հոուգլանդի հայտարարության մեջ, որն արվել է հունիսին տարածաշրջան կատարած այցելության արդյունքներով։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Բաքվում։ Երկու մայրաքաղաքներում էլ անցկացվել են նաեւ խորհրդակցություններ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։ Համանախագահները նաեւ մեկնել են Լեռնային Ղարաբաղ հունիսի 12-ին , որպեսզի հանդիպեն դե ֆակտո իշխանությունների հետ ու այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքներ, այդ թվում Զանգելանը, Կուբաթլին, Լաչինը ու Քելբաջարը։ Բաքվում նրանք նաեւ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։
Միջնորդները նշում են, որ Բաքվում բանակցությունների ընթացքում իրենք խորը մտահոգություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, ինչը շփման գծում հանգեցրել է զոհերի՝ Ադրբեջան իրենց այցելության նախօրեին։
«Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով խուսափել հետագա էսկալացիայից։ Համանախագահները նույն ուղերձն են հասցեագրել նաեւ Հայաստանի ղեկավարությանը ու Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին։ Նրանք կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»,- ասվում է հայտարարության մեջ։
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները կողմերին կոչ են արել նորից միանալ բանակցություններին՝ բարեխղճորեն, ըստ էության ու քաղաքական կամքով։
Նրանք շեշտել են, որ դա է կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը տարածաշրջանի բնակիչների համար, որոնք սպասում են ու արժանի են առաջխաղացման ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նախագահները մտադրություն են հայտնել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել՝ կարգավորման առավել վիճակահարույց հարցերի շուրջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 3-ին միջնորդները կմեկնեն Վիեննա, որտեղ ՄԽ-ին կտեղեկացնեն իրենց այցելության մասին։ Նրանք նաեւ ծրագրում են շուտով հանդիպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, որպեսզի քննարկեն գալիք աշխատանքների պայմանները։
Նմանատիպ նյութեր
901 դիտում
16:35 14-04-2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել զսպվածություն և խուսափել վտանգավոր էսկալացիայից
820 դիտում
09:38 15-04-2024
Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից
3103 դիտում
10:55 13-08-2017
Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության հետագա սրացումից
Այս բաժնից
568 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1165 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
574 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե