2466 դիտում
18:45 16-06-2017
ՀՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:
Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ հանգամանքներն անհրաժեշտ է բազմակողմանիորեն քննարկել առաջիկա համաժողովի ընթացքում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է միջոցառման ծրագիրը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ համաժողովը կազմակերպչական բարձր մակարդակով անցկացնելու և համահայկական կարևորագույն բոլոր հարցերը օրակարգում ներառելու նպատակով:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
4119 դիտում
16:19 05-09-2017
Տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մամուլի ասուլիսը
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը