36407 դիտում
17:13 16-06-2017
Ճանապարհային ոստիկանությունում ՀՀ ՃՈ պետի գլխավորությամբ շարունակվում է ՃՈ թափուր հաստիքների համալրման կապակցությամբ քննական պրոցեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ճանապարհային ոստիկանության թափուր հաստիքների համալրման կապակցությամբ` Երևան քաղաքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար թվով 18 հոգի մասնակցեցին բանավոր հարցազրույցին:
Օրեր առաջ էլ նրանք մասնակցել էին տեսական քննությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարցազրույցի ժյուրիի անդամներն էին ՀՀ ՃՈ պետի 3 տեղակալները, իրավաբանական բաժնի պետը և ծրագրային ապահովվման բաժնի պետը :
Հարցազրույցի ժամանակ տրվել են տարատեսակ հարցեր ոչ միայն ծառայողական առօրյայից, այլ նաև ազգային արժեքներից և հարստություններից:
Հարցազրույցից հետո յուրաքանչյուր ժյուրիի անդամ՝ ըստ դիմորդների պատասխանների, կնշանակի համապատասխան միավորներ, այնուհետև ավելի բարձր բալեր հավաքածների տվյալները կուղարկվեն կադրերի վարչություն:
Դիմորդներից պահանջվում էր մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)