4970 դիտում
15:41 15-06-2017
Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է հիմնադրման 45-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է ստեղծման 45-ամյակը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշխատակազմին և արվեստագետներին՝ թանգարանի հիմնադրման առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է թանգարանի դերն ու նշանակությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր իսկապես մեծ արժեք է մայրաքաղաքի համար: Տարիներ շարունակ այստեղ ցուցադրվող հեղինակները թեև դարձել են արդեն ավագ, սակայն միևնույն ժամանակ իրենց գոյությամբ ու թանգարանում ի պահ թողած ժառանգությամբ յուրօրինակ հմայք են բերում Երևանին: Ուրախ եմ նաև, որ թանգարանում ներկայացված են ազատախոհ երիտասարդ արվեստագետներ, որոնք կերպարվեստի բնագավառում հասցրել են հեղինակություն վայելել նաև արտերկրում» , - նշել է Արամ Սուքիասյանը:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Ժամանակակից արվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված ալբոմում ներկայացված են հիմնականում 80-ական թվականների հեղինակներն ու աշխատանքները: Գիրքը կազմվել է դեռևս տարիներ առաջ՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն իր տեսակով 2-րդ գիրքն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ նկարիչների ու քանդակագործների ժամանակակից արվեստին:
Հյուրերը շրջել և ծանոթացել են նաև թանգարանի 45-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
934 դիտում
16:05 16-06-2022
Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վ. Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով
865 դիտում
19:40 14-06-2022
Ժամանակակից արվեստի թանգարանը պատրաստվում է 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1485 դիտում
15:24 29-12-2014
Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը
Այս բաժնից
1579 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1450 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան