211652_close_icon
views-count6458 դիտում article-date 10:52 15-06-2017

Երկու ամսից հնարավոր չի լինի նույն մեքենայով սկզբում միս, հետո հաց, հետո, կարտոֆիլ տեղափոխել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Սեպտեմբերի 1–ից պետական գնումով, ինչպես նաև Երևանի հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, նախադպրոցական և երեխաների խնամքի հաստատությունների, ամառային ճամբարների, առողջարանների, հանգստյան տների, մարզաառողջարանային կազմակերպությունների, ծերանոցների, հանրակրթական և մասնագիտական հաստատությունների համար գնվող հացը պետք է տեղափոխվի սննդամթերքի տեղափոխման արտոնագիր ստացած փոխադրամիջոցներով, իսկ պետական գնումներով ձեռք բերվող միսը, ոչ միայն պետք է կրկին հատուկ կահավորում ունեցող մեքենաներով տեղափոխվի, այլև սպանդանոցային ծագում ունենա: Նման մեքենաները պետք է հատուկ անձնագիր ստանան, իսկ այն ստանալու համար պետք է մեքենան պահանջվող ստանդարտներին համապատասխան կահավորում ունենա: Կարճ ասած սեպտեմբերի 1–ից «ժիգուլիի» բեռնախցիկը եթե պատշաճ պայմաններում հաց կամ միս տեղափոխելու համար հարմարեցված չլինի, ապա կարգելվի դրանցով նշված սննդամթերքներ տեղափոխելը: Նոյեմբերին 1-ից էլ, որոշումը կտարածվի նաև Երևանի առևտրի օբյեկտների և մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից ձեռք բերվող հացի ու մսի տեղափոխմանը: «Եթե գործարանային արտադրության մեքենան ի սկզբանե արտադրված է եղել հաց կամ միս կամ այլ սննդամթերք տեղափոխելու համար, ապա կարող է այդ անձնագիրը ստանալ: Բայց եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը իր սովորական «Ժիգուլիով», «Մերսեդեսով» կամ «բուդկա–մոսկվիչով», ուզում է առավոտյան բանանի տուփերով մատնաքաշ տեղափոխել, հետո նույն մերսեդեսով գնալ աշխատանքի, ապա չի կարողանա: Նա եթե ուզում է նման գործունեություն ծավալել, ապա պետք է իր մեքենան ձևափոխի ու դարձնի սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոց»,- ասաց ՍԱՊԾ իրավաբանական բաժնի պետ Արմեն Հակոբյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր