3196 դիտում
18:00 14-06-2017
ԵԼՔ դաշինքի առաջնորդները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 14-ին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։ Դաշինքի առաջնորդները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ներքաղաքական հարցեր։
Զրույցում դեսպանը նշել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի վստահությանն արժանանալու և թե՛ Ազգային ժողովում, թե՛ Երևան քաղաքի ավագանու կազմում տեղեր զբաղեցնելու համար:
Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Երևան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»:
[b]ԵԼՔ դաշինք[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2710 դիտում
14:58 06-03-2017
ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
2273 դիտում
20:44 08-10-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը