slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին հայտ է ներկայացրել 32 ՀԿ
211652_close_icon

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին հայտ է ներկայացրել 32 ՀԿ

views-count1463 դիտում article-date 14:02 14-06-2017
Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։ Ըստ այդմ մրցույթին դիմել է 32 ՀԿ։ Հայտերից 11-ը ստացվել են «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում, 5-ը՝ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում, 4-ը՝ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում, 7-ը՝ «Մաքուր Հայաստան», 1-ը՝ «ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր», 4-ը՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգերում։ Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ներկայացված հայտերը և կորոշեն հաղթողներին։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր