211652_close_icon
views-count7119 դիտում article-date 23:20 09-06-2017

Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այնուհետև հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը։ Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նմանատիպ նյութեր