31733 դիտում
13:28 09-06-2017
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Արբատ գյուղում նոր բունտ է հասունանում, գյուղացիները պնդում են, որ ջրի պատճառով երեխաները թունավորվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Արարատի մարզի Արբատի գյուղապետարանի դիմաց են հավաքվել գյուղի բնակիչները։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղն ամբողջովին մեկուսացված է և իրենք «գտնվում են շրջափակման մեջ». «Խմելու ջուր որպես այդպիսին չես կարող օգտագործել։ Երեխաներն այն խմելուց հետո լուծ են ընկնում, ուժեղ փորացավեր են առաջանում նրանց մոտ, քանի որ ոչ պիտանի է խմելու համար։ Բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, դիմել պատկան մարմիններին, բայց ոչ մի օգուտ։ Հիմա չգիտենք՝ ոնց ենք լուծելու այդ խնդիրը։ Ընտրություններից առաջ 1 շաբաթ ջրի որակը լավն էր, սակայն ընտրություններից հետո նորից նույն կեղտաջուրն ենք խմում։ Ուզում ենք, որպեսզի կառավարությունը փորձագետներից կազմված հանձնաժողով ուղարկի գյուղ, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը և կհամոզվեն, որ բնակիչները ճիշտ են։ Եթե խնդիրը չկարգավորվի, ապա ստիպված ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել դուրս ենք գալու փողոց՝ ի նշան բողոքի փակելով հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+