47713 դիտում
20:20 08-06-2017
Սկանդալ Սպենդիարյանի անվան օպերայում՝ տապալվել է «Գայանե» բալետը. ժամանել է մշակույթի նախարարը
Այսօր՝ հունիսի 8-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տապալվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը:
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով այս պահին օպերայի շենք է այցելել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ը փորձում է պարզել, թե ինչն է եղել բալետի ցուցադրության տապալման պատճառը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցադրության տապալման պատճառն այն է, որ նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալ՝ 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից կրճատվել են, որի համար ստացել են ծանուցագրեր:
Հենց նրանք էլ, ըստ օպերայի ղեկավարության, փորձել են անկարգություններ հրահրել:
Թատրոնի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տապալված ներկայացման տոմսերն ուժի մեջ են հունիսի 12-ի ցուցադրության համար:
Նմանատիպ նյութեր
7050 դիտում
23:20 24-07-2018
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում ներկայացվել է «Գայանե» բալետը
1946 դիտում
22:54 25-08-2014
Ամենազվարճալի բալետը, որ եբևէ եղել է. տեսանյութ