56165 դիտում
20:16 08-06-2017
Ոստիկանները փնտրում են 20–ամյա երիտասարդին, ով հասակակից աղջկա նկատմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել բռնաբարություն կամ բռնաբարության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ մայիսի 13-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ, 20-ամյա Գևորգ Է.-ն Նոր Նորքի 3-րդ զագվածի տարածքում իր կողմից վարձակալած բնակարանում Կոտայքի մարզի բնակչուհի, 20-ամյա Վիկտորիա Ա.-ի նկատմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Գևորգ Է.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի կողմից Վիկտորիա Ա.-ն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ