Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահ Պյոտր Գասիևին: Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգարժան պարոն Գասիև,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հարավային Օսիայի Հանրապետության Խորհրդարանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը այդ բարձր պետական պաշտոնում կնպաստի Հարավային Օսիայի Հանրապետությունում ժողովրդավարության և օրենսդրական դաշտի առաջընթաց զարգացմանը, Հարավային Օսիայի Հանրապետութան և Արցախի Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը»:
[b]Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի մամլո ծառայություն[/b]