2201 դիտում
18:40 01-06-2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Եվրոպական միությունը նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Ողջունելով ԵՄ բանագնացներին Ազգային ժողովում՝ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Արեւելյան գործընկերության շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերը: ՀՀ ԱԺ փոխնախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բնագավառում իրականացվող բարեփոխումներին: Նա նշել է, որ առաջիկայում խորհրդարանում կքննարկվեն կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծմանը եւ ազդարարների պաշտպանությանը վերաբերող օրինագծերը՝ շեշտելով դրանց կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարեւորել են ՀՀ ընտրական համակարգում իրականացված բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է Դատական օրենսգրքի մշակման գործընթացը, դատավորների անկախության ապահովմանն ուղղված երաշխիքները: Բանագնացների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաեւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է նոյեմբերին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: ԵՄ հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանում վերջին տասնութ ամիսներին արձանագրված առաջընթացը՝ համարելով այն լավ հենք ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
14:49 31-05-2017
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
1026 դիտում
14:52 15-11-2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
1012 դիտում
20:14 15-11-2022
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
Այս բաժնից
1291 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
844 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար