Հայկական կողմի տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին լուրը հակառակորդի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության արգասիքն է. Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:
Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն: