2378 դիտում
20:41 31-05-2017
ԱԻՆ-ում քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացների և առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարեց ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը և ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ մեկուսացված վայր:
Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից արտաբերված թունաքիմիկատները պետք է փաթեթավորվեն տեղում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից հատուկ տարաներում, որոնք հերմետիկ են և որևէ վտանգ շրջակա միջավայրի համար չեն ներկայացնում:
Թունաքիմիկատների համար նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա ՀՀ-ում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական ժամանակակից անվտանգության ապահովման չափանիշներին:
Նշենք, որ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագիրը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության միջև և ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրներում: Մինչև ծրագրի ստորագրումը կազմակերպվել են մի քանի հանրային լսումներ, ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, այնպես էլ ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության կողմից: Հանրային քննարկումներին մասնակցել են նաև բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2709 դիտում
13:20 17-06-2017
ԱԻՆ-ում գումարված արտահերթ նիստի շրջանակներում քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը
2157 դիտում
16:49 16-03-2018
ԱԻՆ-ում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների խնդրի լուծման հարցը
2076 դիտում
16:45 05-06-2017
ՍԱՊԾ-ում քննարկվել է ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման հարցը
Այս բաժնից
1093 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
646 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը