2604 դիտում
18:42 31-05-2017
Երբ քաղաքական սուբյեկտը կատարում է հանցագործություն, դա չի նշանակում, որ նա քաղաքական հանցագործ է․ Գևորգ Կոստանյան
«Դատախազության և Քննչական կոմիտեի բազմաթիվ լրջագույն կադրեր զուտ սոցիալական ապահովության անկայունության պատճառով պատրաստ էին համակարգը լքել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, հիմնավորելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով խնդրին, որ այսօր շատ գործերով դատախազները քաղաքական հրահրանգներ են կատարում, հատկապես այն պարագայում, երբ խոսվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձին ազատությունից զրկելուն, Գևորգ Կոստանյանն ասաց.
«Հիմա պատկերացրեք՝ մի քաղաքական սուբյեկտ, ինչ-որ ընդդիմադիր ներկայացուցիչ կատարում է մի հանցագործություն, դա հո չնշանակե՞ց, որ նա քաղաքական հանցագործ է, հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:
Միայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանցագործություն կատարած անձն ունեցել է այլ քաղաքական ընկալում, անընդունելի է ասել, որ դա քաղաքական հետապնդում է՝ անգամ տրամաբանության տեսանկյունից»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
607 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1069 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը