211652_close_icon
views-count1877 դիտում article-date 10:54 31-05-2017

Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջի­կայում կարող են համագործակցել «Ելք»-ի հետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության քար­տուղար Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջի­կայում կարող են համա­գործակցել «Ելք» խմբակցության հետ, սակայն դա չի կարող լինել ինքնան­պատակ: Armtimes.com-ը զրուցել է Վահե Էնֆիաջյանի հետ: [b]- «Ծառուկյան» պատգամավորա­կան խմբակցությունը հայտարարել է, որ ընդդիմադիր է, բայց ԱԺ նախա­գահի և փոխնախագահների քվե­արկության ժամանակ քվեարկու­թյունները տարբեր են: Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, որ քվեարկաթյան արդյունքներն այլ բան են ասում:[/b] - Ես համաձայն չեմ Ձեր ձևա­կերպման հետ, արդեն իսկ ԱԺ Կա­նոնակարգ օրենքը հստակ սահմա­նում է քաղաքական ուժերի ներգրավվածությունը կառավարման գործընթացներում: Հետևաբար, եթե այդ գործընթացներում ներգ­րավված չեն. ընդդիմադիր դաշ­տում են գործունեություն ծավալում: Մեր խմբակցությունը երբևիցե դոգ­մաներով չի առաջնորդվել և, եթե նկատեցիք, մեր քվեարկության ընթացքում մեր մոտեցումների հետ կապված հարցեր կան, որոնց դեմ քվեարկեցինք: Առհասարակ նիստ գումարելու, տեխնիկական հարցերի հետ կապված մենք որևիցե խնդիր չունենք: Ի վերջո, աշխատանքներ պե՞տք է իրականացվեն, նիստն իր գործառույթները պե՞տք է իրա­կանացնի՞, թե՞ ոչ: Ուրիշ աշխա­տանք այստեղ չեմ տեսնում: [b]-ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ Միքայել Սելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական որոշում ունի՝ ազատ են պատգամավորներն իրենց քվեարկաթյունում:[/b] -ԱԺ նախագահի ընտրություննե­րից տևական ժամանակ է անցել, կյանքը շարժվում է առաջ, ես կար­ծում եմ շատ ավելի արդիական և նոր գործընթացներից է պետք խո­սել, քանի որ այդ գործընթացի հետ կապված ևս մենք մեր կարծիքը, դիրքորոշումը հայտնել ենք: [b]-Քվեարկությունները չապացու­ցեցին, որ խմբակցութունը 100 տո­կոս դեմ դիրքորոշում ուներ:[/b] -Ձեր հարցերի մեջ այլ բովան­դակություն կա և, քանի որ դա նկա­տում եմ, պարզապես չեմ ուզում պատասխանել, որովհետև մենք պատասխան տվել ենք այդ հարցե­րի հետ կապված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր