Բունդեսլիգան վերջին 27 տարվա ընթացքում առաջին անգամ չդարձավ ամենաարդյունավետ առաջնությունը
Իտալական առաջնությունը 2016/17 մրցաշրջանի արդյունքներով՝ եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանում միջին արդյունավետության ամենաբարձր ցուցանիշը գրանցեց:
Վերջին մրցաշրջանում Ա սերիայում միջինը մեկ խաղում գրանցվել է 2,96 գոլ: Մի փոքր ցածր է իսպանական պրիմերայի ցուցանիշը՝ 2,94:
Վերջին 27 տարվա ընթացքում գերմանական բունդեսլիգան չգլխավորեց միջին արդյունավետության վարկանիշը և զբաղեցրեց 3-րդ տեղը՝ 2,87 գոլ մեկ խաղում:
Այնուհետև գալիս են Պրեմիեր-լիգան՝ 2,8 և ֆրանսիական լիգան՝ 2,61: