211652_close_icon
views-count1547 դիտում article-date 17:55 29-05-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Միքայել Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Միքայել Սողոմոնյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,-ասվում է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր