211652_close_icon
views-count71368 դիտում article-date 13:39 29-05-2017

Պաշտոնանկ են եղել Մատաղիսի զորամասի հրամանատարն ու նրա 2 տեղակալները. պատճառը 3 զինվորների ջրահեղձման դեպքն է

Երեկ՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձման փաստով կատարված ծառայողական քննության արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը և նրա 2 տեղակալները։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/08/1066457/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս էին բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում էին: Ավելի ուշ հայտնաբերվել էր 3-րդ ջրահեղձ եղածի զինվորի դին։ [b]Զորամասի նախկին հրամանատար Գևորգ Մանգասարյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0037094001496050774238167.jpg[/img] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր