211652_close_icon
views-count2588 դիտում article-date 19:06 28-05-2017

«Ավրորայի» շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական կենտրոններից մեկը. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ավրորա» մրցանակաբաշխության վերաբերյալ. «Այսօր տեղի կունենա տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ.-ի «Ավրորա»-ի մրցանակաբաշխությունը։ Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը: Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք: Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը»:

Նմանատիպ նյութեր