11511 դիտում
16:55 28-05-2017
Արիության դաս. Մուղնիում նշվեց հերոս նահատակ Հովհաննես Հարությունյանի 20-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 27-ին, Մուղնիի Մեսրոպ արքեպիսկոպասի անվան հիմնական դպրոցում տոն էր:
Համայնքի բնակիչներն ու դպրոցականները հավաքվել էին արիության հերթական դասն անցկացնելու, որն այս անգամ նվիրված էր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Ռազմիկի Հարությունյանի ծննդյան 20-րդ տարեդարձին:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում հերոսածին մայրերն էին և Արցախյան ազատամարտի վետերանները:
Դպրոցականների միջոցառումից հետո «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվեց Հայկ նահապետի արձանիկով, ինչպես նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանով:
ՂՊՎ պատվոգրով պարգևատրվեցին դպրոցի փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը, տնօրեն Գրետա Համբարձումյանը և զինղեկ ժորիկ Հովհաննիսյանը:
Միջոցառման մասնակիցներն ուխտաբար այցելեցին նաև Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարին և Հովհանես Հարությունյանի գերեզմանին:
«Հայրապետյան Էդուարդ, Բաղդասարյան Փայլակ, Օհանյան Վարդան, Պետրոսյան Հմայակ, Հարությունյան Հովհաննես: Կանգնեցուեց խաչքարն այս իբրեւ արձան յիշատակի անմահութեան Մուղնի աւանի զաւակների, որ ի սէր Արցախի անկախութեան անառիկ պահեցին Հայրենիքի սահմանները»:
Նյութը և ֆոտոշարքը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25479 դիտում
11:32 24-03-2019
Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ՝ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1219 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան
Այս բաժնից
964 դիտում
14:05 11-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա