13847 դիտում
22:45 27-05-2017
Միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ գովազդային վահանակներ
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում հանրապետության միջպետական ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ևս մաքրման ակտիվ աշխատանքներ են ծավալել միջպետական մայրուղիների և դրանց հարող տարածքներում։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր շրջայց կատարեց Երևանից մինչև Իջևան ձգվող միջպետական նշանակության ճանապարհներով։ Ճանապարհների ամբողջ երկայնքով աշխատանքային եռուզեռ էր։ Ճանշինականները, ավարտելով ճանապարհների մաքրումը, անցել էին ճանապարհամերձ հատվածները մաքրելու գործին։
«Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը նշեց, որ մաքրում են նաև ճանապարհների երկայնքով ձգվող անտառամերձ տարածքներն ու ճանապարհների միջանկյալ գազոնները, իսկ առաջիկա օրերին իրենց ուժերով կարգի կբերեն ու կձևավորեն նաև գազոնային հատվածներում աճած թփերը։
Հրազդան-Սևան հատվածում նախարարի ուշադրությունը գրավեց ճանապարհի երկայնքով ձգվող խորտկարանների տարածքների աղտոտված վիճակն ու ճանապարհներին տեղադրված ճաշացանկերի ցուցանակները։
Նա դրանց պատասխանատուներին հանձնարարեց մաքրել տարածքները, իսկ ցուցանակները հանել։
Մաքրման աշխատանքներ էին ընթանում նաև Դիլիջանի թունելի ներսում, Դիլիջանի ոլորաններում ու դեպի Իջևան ճանապարհներին։
Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։ Դրանք ամենօրյա բնույթ են կրում և գտնվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի անմիջական հսկողության ներքո։
Հիմնական ու կարևոր նպատակ է նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում ամրապնդել շրջապատը չաղտոտելու գիտակցությունը։ Այդ նպատակով նախարարության կողմից միջպետական ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդ պարունակող վահանակներ։
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
12:17 17-04-2016
Կիևում տեղադրվել են Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված վահանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3127 դիտում
11:08 21-04-2022
Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայի տարբեր հատվածներում
5932 դիտում
13:08 02-02-2014
Գովազդային վահանակներ` Ռուսաստանից. ֆոտոշարք
Այս բաժնից
646 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
925 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1081 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան