211652_close_icon
views-count6538 դիտում article-date 23:30 25-05-2017

Ղազախստանում ՀՀ դեսպան Սահակյանը մասնակցել է «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի համերգասրահում Առնո Բաբաջանյանին նվիրված անդրանիկ մրցույթին

Մայիսի 19-ից 20-ը Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը երկօրյա այց կատարեց Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ: Այցի առաջին օրը դեսպան Սահակյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի համերգասրահում Առնո Բաբաջանյանին նվիրված անդրանիկ մրցույթին, որը ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին «Ուրարտու» ՀՄԿ-ն և «Արվեստի ակադեմիա» թատրոն-ստուդիան: Մրցույթի մասնակիցները հանդես եկան դաշնամուրի և ջութակի համար Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների և երգերի կատարումներով: Շնորհակալություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորելով դափնեկիրներին` «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, ձեռնարկատեր, բարերար Հայկ Տերտերյանը հայտնեց, որ մրցույթը կդառնա ավանդական՝ անցկացվելով ամեն տարի: Աշխատանքային այցի երկրորդ օրը դեսպանը հանդիպեց Ակտյուբինսկի մարզպետ (ակիմ) Բերդիբեկ Սապարբաևի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը և ակիմը ներկայացրեցին իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, քննարկեցին առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայ համայնքի մշակութային ու կրթական կյանքին առնչվող հարցեր: Այցի արդունքներով դեսպան Սահակյանը հարցազրույց տվեց մարզի գլխավոր հեռուստաընկերությանը: Դեսպանի այցը և Առնո Բաբաջանյանին նվիրված մրցույթը լայնորեն լուսաբանվեցին տեղի լրատվամիջոցներով:

Նմանատիպ նյութեր