211652_close_icon
views-count13080 դիտում article-date 21:25 25-05-2017

Ստեփանավանի քաղաքապետը լուսանկարվել է քաղաքի բոլոր շրջանավարտների հետ ու նրանց համար դիսկոտեկ կազմակերպել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանավանի 10 կրթօջախները այս տարի ունեն շուրջ 200 շրջանավարտ: Նրանց գլխավոր անակնկալը մատուցվեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից: «Վերջին զանգի» կապակցությամբ քաղաքի հրապարակում կազմակերպված դիսկոտեկը իր տեսակի մեջ բացառիկ էր. այն լիաժեք ուրախանալու և լիցքաթափվելու հնարավորություն տվեց ինչպես շրջանավարտներին, այնպես էլ դիսկոտեկով հետաքրքրված այլ ստեփանավանցիների ու բազմաթիվ հյուրերի մյուս համայնքներից: 2 ժամ, DJ Արգիշտիի մասնակցությամբ, Ստեփանավանի հրապարակը վերածվել էր պարահրապարակի: Երեկոյի ընթացքում շրջանավարտների համար ելույթ ունեցավ նաև հայտնի հեռուստանախագծում Ստեփանավանի պատիվը բարձր պահած Թամարա Խուբլարյանը. նրա ելույթը հայրենի քաղաքում ևս սպասված էր: «Աշխարհի լավագույն շրջանավարտները ստեփանավանցի շրջանավարտներն են», «Ստեփանավանը լավագույն քաղաքն է», «մեր կրթօջախը ամենալավն է» վանկարկումներով օրվա հերոսները իսկական տոն պարգևեցին միմյանց: Այս նախաձեռնությամբ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նպատակ ուներ նոր և մեծ կյանք մտնելու նախաշեմին հիշարժան օր նվիրել շրջանավարտներին, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ նրանք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Քաղաքապետի ևս մեկ աննախադեպ նախաձեռնությամբ էլ քաղաքի խորհրդանիշ Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ Ստեփանավանի շրջանավարտները լուսանկարվեցին Միքայել Ղարաքեշիշյանի հետ: Ե՛վ տեղի ընտրությունը, և՛ լուսանկարվելու նախաձեռնությունը ինքնանպատակ չէին: Քաղաքի ապագան կերտողները նաև այս կերպ կհիշեն կյանքի ամենակարևոր օրերինց մեկը: Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նաև ուղերձ է հղել «վերջին զանգի» կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այս տարի մեր քաղաքի տարբեր կրթօջախներ ավարտող պատանիները և երիտասարդները գալիս են կառուցելու, շենացնելու և ավելի լավը դարձնելու մեր քաղաքը: Ձեզանից շատերը պետք է ուսումը շարունակեն բուհերում, շատերը՝ ավագ դպրոցում, մի մասը պետք է մեկնի հայոց սահմանների ամբողջականությունը պաշտպանելու: Տարիներ անց դուք եք փոխարինելու մեր քաղաքի մանկավարժներին, բժիշկներին, փրկարարներին ու այսպես շարունակ: Ուզում եմ վստահ լինեք, որ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի կարողանանք հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու, հետագայում նաև՝ այդ կրթությամբ աշխատելու գործում: Հաշվի առնելով ձեր առջև դրված խնդիրը, այն է՝ դառնալ ազգին պիտանի զավակ, դուք պետք է լցվեք լավատեսությամբ, աշխատասիրությամբ, լավ սովորելու պատրաստակամությամբ և քայլեք առաջ՝ հանուն մեր քաղաքի վերելքի, հանուն ձեր ծնողների հույսերը արդարացնելու, հանուն բոլոր այն արժեքների պահպանման, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են հայ ընտանիքներին: Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ. թո՛ղ ձեր մեծ կյանքը լինի ավելի անհոգ, ավելի ապահով ու բազում ձեռբերումներով լի», -ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում: [b]Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր