Թրամփը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր կինը ժամանել են Բրյուսել, որպեսզի մասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին գրում է Газета-ն:
Նշվում է, որ Թրամփը հանդիպում կունենա նաև Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելի հետ: Նախագահը կմնա Բելգիայի մայրաքաղաքում մինչև վաղը ուշ գիշեր:
Նա նաև կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Իսկ մինչ այդ Թրամփը կայցելի Reina Fabiola մանկական հիվանդանոց: