2399 դիտում
20:47 23-05-2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում ԵՏՀ պատվիրակությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին:
Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը, որն անմիջականորեն մասնակցել է քննարկվող կանոնակարգերի մշակմանը:
Մյուս բանախոսները ևս ոլորտի առաջատար մասնագետներ են՝ Իրինա Շպակ (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման բաժնի խորհրդատու), Սվետլանա Սոկոլովսկայա (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության համապատասխանության գնահատման և միասնական չափման ապահովման բաժնի պետ), Դմիտրի Կորկանով (ԵՏՀ սանիտարիայի, ֆիտոսանիտարիայի և անասնաբուժության միջոցների նորմերի վարչության սանիտարական նորմերի բաժնի խորհրդատու) և այլք:
Սեմինարների թեմաները բավականին ընդգրկուն են. սննդամթերքի անվտանգության ոլորտում Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միություն) ընթացակարգերի տեխնկական կիրառման սկզբունքներ և առանձնահատկություններ, սննդամթերքի մակնշում, սննդամթերքի՝ ընդունված նորմերին համապատասխանության գնահատում, սննդամթերքի արտադրության ոլորտում պետական գրանցում, համատեղ ստուգայցերի ացկացման կարգ և այլն:
Այս ձևաչափով մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս կողմերին առաջին ձեռքից ծանոթանալու իրավական ակտերին և ընթացիկ փոփոխություններին, առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում