3548 դիտում
15:44 23-05-2017
Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Է. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:
Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Էդուարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պավլյուկի հերթական այցը Հայաստան. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագիրը:
Հյուրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խնդրի՝ խաղաղ քննարկումների միջոցով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը եւ նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ եւ հասցեական քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրավունքը, խնդիրը չի կարող կարգավորվել»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից եւ շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը:
Նմանատիպ նյութեր
2070 դիտում
21:30 22-09-2020
Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը