211652_close_icon
views-count35754 դիտում article-date 09:11 23-05-2017

Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»: Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարևան Եղեգ գյուղի դպրոց: Նույն մարզի Թանահատ գյուղում ոչ դպրոց կա, ոչ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես աշակերտ չունեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր