211652_close_icon
views-count6100 դիտում article-date 16:12 20-05-2017

Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենը մտադիր է փոփոխություններ իրականացնել

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին [url=https://www.armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը: «Մինչև հիմա մեզ մոտ չկային պաշտոնապես ձևավորված բաժիններ: Յուրաքանչյուր փոքրիկ խումբ կամ առանձին գիտնական աշխատում էր այն ծրագրով, որով հարմար էր գտնում: Դա արդյունավետ չէր այնքան»,- ասաց Արեգ Միքայելյանը: արդեն իսկ հայտարարվել է գիտահետազոտական բաժինների վարիչների մրցույթ: Արեգ Միքայելյանը կարծում է, որ պետք է զարգացնել և ավելի շատ առաջընթաց ապահովել: Նա նկատեց, որ հիմա աշխարհում գիտությունը մեծ քայլերով առաջ է գնում, հետևաբար պետք է հետ չմնալ: «Պետք է ունենանք զարգացման հեռակա տեսլական, այսինքն` մի քանի տասնյակ տարիների համար: Դա միջազգային մոտեցում է: Բյուրականի աստղադիտարանը պետք է դրան համընթաց գնա: Զարգացման տեսանկյունից այսօր երկու հակասական մոտեցման առաջ ենք կանգնել: Մեկն ավանդական ուղղություններն են, որոնք ուզում ենք պահպանել, զարգացնել, երկրորդը ժամանակից ուղղություններին հետևելն ու հետազոտություններ կատարելն է: Իմ մոտեցումը հետևյալն է, ոչ թե պետք է կտրուկ որոշում կայացնել, թե որ ուղղությունը պահել, այլ թույլ տալ, որ զարգանա ցանկացած նախագիծ, որը կկարողանա ապացուցել իր գոյության իրավունքը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր