19425 դիտում
11:26 20-05-2017
Եթե Արցախում պատերազմ սկսվի, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան. Դավիթ Բաբայան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար: Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի: Բայց, ըստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և պետք է հասցեական լիներ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Երբ ասում ենք, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, դա ոչ միայն համամարդկային շահերից է բխում, այլև այդ պետությունների ազգային շահերից: Հիմա Ադրբեջանն ուզում է դա խարխլել, և բոլորի համար պարզ է, որ, եթե այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և այլք: Սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ, ինչն անթույլատրելի է»,- հավելել է նա»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
23593 դիտում
22:04 04-12-2020
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
1474 դիտում
21:56 07-03-2014
«Սառը պատերազմ» չի սկսվի. Պեսկով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը